Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները

ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները
04.12.2014 | 15:00

ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով ներկայացրեց դրամի արժեզրկման հետ կապված խնդիրները և արժույթի շուկայում տիրող իրավիճակը: Նա նշեց, որ տարածաշրջանային զարգացումները, արժութային շուկայում տեղի ունեցող մեծ տատանումները նպաստում են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը: «Այս ամենը, ձևավորված որոշակի սպասումների ներքո, հանգեցրել է փոխարժեքի տատանողականության աճին: Վերջին մեր հայտարարություններն ուղղված էին սպեկուլյացիաներից ու անհարկի փոխարկումներից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձանց մոտ ակնկալվող օգուտի փոխարեն կարող են հանգեցել զգալի վնասների»,-ասաց նա:
Ներսես Երիցյանն ընդգծեց, որ ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին: «Որպեսզի շուկայում կայունացնենք իրավիճակը, գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները և միջոցները, այդ թվում վետո՝ շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքի միջոցով, արժութային սլոթներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելով, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել: Բայց այն ճշգրտումները, որոնք դրսի շոկով է պայմանավորված, պետք է իրենց տեղը գտնեն»,-ասաց նա:
ԿԲ փոխնախագահը հավաստիացրեց, որ ԿԲ-ի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: «Մեր պահուստները համապատասխանում են շրջանառության մեջ գտնվող դրամին, այդ իմաստով որևէ խնդիր չենք տեսնում: ՈՒզում եմ հավաստիացնել, որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգերի և դրանց գործառույթների հետ կապված: Դրանց կայունությունը ևս ապահովված է և երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերում արդեն իսկ մեծ ակտիվներն ու պարտավորությունները դոլարացված են և բանկերն իրենք ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և կանխիկ, և անկանխիկ»,-ասաց Ներսես Երիցյանը: Նա կարծում է, որ գնաճի ցուցանիշը 2014-2015-ին կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ թույլատրելի շրջակայքում:
Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկեց պատրաստել ու կառավարության հաջորդ նիստին ներկայացնել շուկայում ապրանքների գնաճը:
«Դուք ներկայացրել եք մեկ անգամ ու կար 5 % գնաճ, բայց հասարակության մեջ այն մտավախությունները կան, որ դրանք մինչև 15 %-են հասել»,-ասաց նա:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ